Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոլումբիայում հանգիստ են պատրաստվել Բրազիլիայի խաղին

Սպորտ
sport-brazilia-kolumbia

Հուլիսի 4-ը Կոլումբիայում հայտարարվել է հանգստյան օր, չնայած այդ երկրում ոչ անկախության, ոչ էլ սահմանադրության օր է: Պարզվում է, որ երկրի կառավարությունը նման որոշում է կայացրել, որպեսզի կոլումբիացիները հանգիստ պայմաններում պատրաստվեն այսօր ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ Բրազիլիա – Կոլումբիա հանդիպման դիտմանը: Բրազիլիայում արդեն հինգերորդ անգամ է հանգստյան օր հայտարարվում, որպեսզի ազգովի հետեւեն եւ աջակցեն ազգային հավաքականին: Բրազիլիայի հավաքականը համարվում է առաջնության գլխավոր ֆավորիտը, իսկ ահա Կոլումբիային դասում են միջին մակարդակի թիմերի կարգին: Սակայն այս աշխարհի առաջնությունում հենց կոլումբիացիներն են ցուցադրում ամենադիտարժան եւ արդյունավետ խաղը: Այսօր իրար դեմ են դուրս գալու նաեւ մրցաշարի երկու երիտասարդ աստղերը` բրազիլացի Նեյմարը եւ կոլումբիացի Խամես Ռոդրիգեսը, որոնք արդեն դարձել են համապատասխանաբար 4 եւ 5 գոլի հեղինակ: Հարկ է նշել, որ թիմերի վերջին չորս հանդիպումները ոչ-ոքի են ավարտվել: Բրազիլիան վերջին անգամ Կոլումբիային հաղթել է 11 տարի առաջ, իսկ կոլումբիացիները բրազիլացիներին` 1991 թվականին: Նշենք, որ Բրազիլիան նախորդ երկու աշխարհի առաջնություններում դուրս է մնացել հենց 1/4 եզրափակիչից, իսկ Կոլումբիան երկրորդ անգամ է փորձելու հաղթահարել այդ արգելքը: