Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆավորիտները կհանդիպեն արդեն քառորդ եզրափակիչում

Կարևոր լուրեր Սպորտ
acd165791ef188b21504ea0c3c72bd47

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում արդեն իրար հետ կհանդիպեն մրցաշարի ֆավորիտներից երկուսը` Գերմանիան ու Ֆրանսիան: Խաղը տեղի կունենա հուլիսի 4-ին, հանրահայտ «Մարականա» մարզադաշտում: 1/8 եզրափակիչում գերմանացիները միայն լրացուցիչ ժամանակում կարողացան հաղթահարել Ալժիրի ընտրանու արգելքը` 2:1: Իսկ ահա Ֆրանսիայի հավաքականը հիմնական ժամանակում վստահ հաղթեց Նիգերիայի ազգային թիմին` 2:0: Գերմանիայի եւ Ֆրանսիայի հավաքականները նախկինում հանդիպել են 27 անգամ, որոնցից 12-ում հաղթել են ֆրանսիացիները, 8-ում` գերմանացիները: