A
A
Էլինա Դանիելյանը հաղթեց Հումփի Կոներուին
Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը չորրոդ հաղթանակը տարավ Վրաստանում ընթացող ՖԻԴԵ-ի մեծ մրցանակի մրցաշարում: Այսօր կայացած 9-րդ տուրում նա գեղեցիկ ոճով պարտության մատնեց Հնդկաստանի ներկայացուցիչ Հումփի Կոներուին: Այդ հաջողությունից հետո Էլինա Դանիելյանը վաստակեց 5,5 միավոր եւ վրացուհի Նանա Ձագնիձեի հետ այժմ բաժանում է 3-4-րդ տեղերը: Առաջին տեղը վստահ զբաղեցնում է աշխարհի չեմպիոն Հու Յիֆանը, որը այս տուրում 8-րդ հաղթանակը տարավ մրցաշարում եւ վաստակեց 8 միավոր: Նրան հաջորդող Յու Վենյուն 2 միավոր քիչ ունի: Վաղը կայանալիք 10-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով կմրցի չինուհի Ժաո Կսյուի հետ, որը դեռեւս հաղթանակ չի տարել մրցաշարում եւ վաստակել է ընդամենը 2,5 միավոր: