Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոլանդիան վեց րոպեում հաղթեց Մեքսիկային

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ խաղում կամային հաղթանակ տարավ Մեքսիկայի ընտրանու նկատմամբ եւ կշարունակի ելույթները Բրազիլիայի խաղադաշտերում:   Ֆորտալեզա քաղաքի ստադիոնում կայացած հանդիպման առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Երկրորդ խաղակեսի սկզբում մեքսիկացիները հեռահար հարվածով գրավեցին հոլանդացիների դարպասը եւ առաջ անցան հաշվի մեջ:   Հանդիպումը մոտենում էր ավարտին եւ թվում էր, որ կգրանցվի առաջնության հերթական անակնկալը, սակայն խաղի 88-րդ րոպեին Հոլանդիայի հավաքականը նախ վերականգնեց հավասարակշռությունը, իսկ մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին 11 մ հարվածով խփեց երկրորդ հաղթական գոլը` 2:1:   Այդպիսով, Հոլանդիայի ընտրանին վեց րոպեում բեկում մտցրեց խաղի մեջ եւ կարողացավ հաղթահարել մեքսիկական դժվարին արգելքը:   Քառորդ եզրափակիչում նարնջագույնները կմրցեն Կոստա Ռիկա – Հունաստան զույգի հաղթողի հետ: