A
A
Յուրա Մովսիսյանը ստիպված կվիրահատվի
Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 2014 թվականին չի կարող օգնել իր թիմին: Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, հայազգի ֆուտբոլիստը վնասել է ազդրի չորսգլխանի մկանը: Այժմ նա պետք է վիրահատության ենթարկվի, որից հետո վերականգման համար կպահանջվի մոտ 6 ամիս: Հիշեցնենք, որ վերջերս ծնկի վնասվածք էր ստացել նաեւ Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որը նույնպես չի կարող խաղալ առաջիկա կես տարում: