Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանական մշակույթի պատառիկը Երևանում (տեսանյութ)

Մշակույթ
Cucahandes-2

«Երկխոսություն Կապույտ Մզկիթում» ցուցահանդեսի բացումը կայացավ Երևանի միակ մզկիթում։ Այն կազմակերպել էր  ֆոտոլրագրող Սոնա Ադամյանը։ Հեղինակի խոսքով՝ ցուցահանդեսի խորագրի ընտրությունը պատահական չի ընտրված.«2 շաբաթ անց եմ կացրել մզկիթի իմամ( հոգեւորական) Հաջի աղա Շաջաանի ընտանիքի հետ, ծանոթացել նրանց ավանդույթների մի մասին, քանի որ այդ փոքր ժամանակահատվածում ամբողջ մշակույթը ներկայացնել հնարավոր չէ»։ «Երեւանի Կապույտ մզկիթը հայ եւ իրանական մշակույթների երկխոսության խորհրդանիշն է, դա նաեւ այն վայրն է, որտեղ Իրանի ժողովուրդը երկխոսում է իր Աստծու` Ալլահի հետ, իսկ ցուցահանդեսն էլ իր հերթին երկխոսության ձև էր մեր և իրանական մշակույթի միջև»,- շարունակում է Սոնա Ադամյանը։ Ցուցահանդեսում ներկայացված էր 20 նկարներ, որտեղ իմամ Հաջի աղա Շաջաանին՝ իր ընտանիքի հետ այցելել էր  Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհուն, այսինքն՝ Սևանա լիճ։ Ֆոտոլրագրող Սոնա Ադամյանը խոստովանում է, որ սկզբում մզկիթի և մուսուլմանների մասին գիտեր միայն այն, որ մզկիթ մտնելիս պետք է կոշիկները հանել և գլխաշոր կապել. «Իրականում շատ նրբություններ կան և ես սկզբում ուզում էի միայն կրոնական մասով անդրադառնալ, այսինքն՝ միայն նամազին, սակայն հասկացա, որ չեմ հասցնի, քանի որ միայն սեղան նստելու համար նրանք 40 օրենք ունեն »,- շարունակեց հեղինակը։ Ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանում Իրանի Դեսպան Մոհամմադ Ռեյիսի և Իրանի դեսպանատան Մշակությի բաժնի ղեկավար Մաջիթե Մեշկին, ով բարձր գնահատեց ֆոտոլրագրողի աշխատանքը.«Մեր եղած գեղեցկությունը հեղինակն իր ձեռագրով էլ ավելի է գեղեցկացրել»։ Ցուցահանդեսին ընթացքում ներկայացավ նաև հենց ինքը՝ լուսանկարների հերոս իմամ Հաջի աղա Շաջաանին, ով ցուցահանդեսը կարևորեց հայ-իրանական մշակույթների համագործակցության կոնտեքստում. «Շնորհակալ եմ հեղինակին, որ մեր գեղեցիկ մշակույթը ներկայացրել է։ Շատ հավանում եմ այն լուսանկարը, որ բոլորն աղոթում են, իսկ երեխան նայում է, այն մեծ խորություն է պարունակում, թեև մեր մշակույթը շատ դժվար է ներկայացնել ընդհամենը մի քանի նկարով»,- ընդգծեց իմամը։ Իմամ Հաջի աղա Շաջաանին անդրադարձավ նաև շիաների և քրիստոնյաների նմանություններին. «Երկու ժողովուրդ էլ պատրաստ են լսել և խոսել և դեմ են խնդիրների ագրեսիվ լուծումներին»։ Իմամը նաև հավելեց, որ կարճ ժամանակահատվածում հասկացել է. «Հայերը շատ հանգիստ և բարի ազգ են և միաժամանակ միշտ ցանկանում են սովորել և ավելին իմանալ, ինչպես նաև հզոր մշակույթ ունեցող ազգ են »։ Նշենք նաև, որ ցուցահանդեսը կգործի մինչ հուլիսի 4-ը։