Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը գրավեց առաջին տեղը

Սպորտ
sport-gabuzyan

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով ավարտվեց «Վարնա Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Մեր շախմատիստը այսօր կայացած 9-րդ տուրում սեւերով հաղթեց ռուսաստանցի Անդրեյ Բորիսենկոյին: Հովհաննես Գաբուզյանը վաստակեց 7,5 միավոր եւ վստահ գրավեց առաջին տեղը: Հաջորդ երկու տեղերը զբաղեցրած ռուսաստանցի Վլադիմիր Դոբրովը եւ բուլղարացի Ռադոսլավ Դիմիտրովը նրանից ետ մնացին 1-ական միավորով: Մրցաշարի կանոնակարգով Հովհաննես Գաբուզյանը պարգեւատրվեց մեդալով, գավաթով եւ 3000 լեւով: