Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայմանավորված խաղը չստացվեց

Սպորտ
239bf3f46465add03c574fc81199f389

Գերմանիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները խույս տվեցին հասունացող սկանդալից:   Բանն այն է, որ աշխարհի առաջնության երրորդ տուրի այդ թիմերի միջեւ կայանալիք խաղից առաջ լուրեր էին պտտվում, որ թիմերը գրոսմայստերական ոչ-ոքի կխաղան եւ հանգիստ կմտնեն փլեյ-օֆֆ` ետեւում թողնելով երկրորդ տեղի համար պայքարող Պորտուգալիային ու Գանային:   Սակայն գերմանացիները 1:0 հաշվով հաղթեցին ամերիկացիներին եւ խմբում գրավեցին առաջին տեղը: 1/8 եզրափակիչ մտավ նաեւ ԱՄՆ-ի հավաքականը, որը միայն գնդակների տարբերությամբ առաջ անցավ Պորտուգալիայի ընտրանուց, որը այս տուրում 2:1 հաշվով հաղթեց Գանային:   Ամերիկացիները 1/8 եզրափակիչում կմրցեն Բելգիայի ընտրանու հետ, իսկ ահա Գերմանիայի առաջիկա մրցակիցը հայտնի կդառնա այսօր կեսգիշերին կայանալիք Ալժիր – Ռուսաստան խաղում: