Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմա անգամ ամենավախկոտը կարող է բուժել ատամները

10409776_713833025352460_7483690118765215995_n

Բրիտանացի գիտնականները ստեղծել են ատամի կարիեսի բուժման նոր մեթոդ։ Այն չի պահանջում ոչ ցավեցնող հորատման սարք, ոչ էլ պլոմբ։ Այս մասին տեղեկանում ենք ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի ֆեյսբուքյան էջից։ Լոնդոնի Քինգզ Քոլլեջ համալսարանից հայտնում են, որ գիտնականներին հաջողվել է ստեղծել նոր տեխնոլոգիա։ Այն ակտիվացնում է ատամի բուն բաղադրությունը` հնարավորություն տալով ատամին ինքնավերականգնվելու։