Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Ղազարյանը տեղափոխվեց «Օլիմպիակոս»

Սպորտ
sport-kazaryan-21

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը նոր մրցաշրջանից հանդես կգա Պիրեյի «Օլիմպիակոս»-ում: Ինչպես տեղեկացնում է Հունաստանի ամենատիտղոսակիր թիմի պաշտոնական կայքը, հայազգի ֆուտբոլիստի հետ երեք տարվա պայմանագիր է կնքվել: Գեւորգ Ղազարյանն ակումբի հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ անչափ հպարտ է, որ հանդես է գալու «Օլիմպիակոս»-ում: «Ես տեղյակ եմ, որ «Օլիմպիակոսի» երկրպագուները անչափ հավատարիմ են թիմին: Ես ամեն ինչ կանեմ նրանց սպասելիքները արդարացնելու համար, կաշխատեմ սովորել հունարեն, որպեսզի շփվեմ նրանց հետ» - նշել է 26-ամյա ֆուտբոլիստը: Նշենք, որ Գեւորգ Ղազարյանը մինչ այդ տեղափոխությունը հանդես էր գալիս Դոնեցկի «Մետալուրգ»-ում, որը Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով հայտնվել է լուծարման եզրին: sport kazaryan