Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարշալ Բաղրամյանի անվան հուշամրցաշար Վանաձորում

Սպորտ
sport-borba-patani

Վանաձորում կայացել է Մարշալ Բաղրամյանի անունը կրող ազատ ոճի ըմբշամարտի ավանդական հուշամրցաշարը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, դրան մասնակցել են 1997-1999 թթ. ծնված ըմբիշները: Ըստ քաշային կարգերի` հուշամրցաշարի հաղթող են դարձել Հովհաննես Մարտիրոսյանը (42 կգ քաշային կարգ), Նաիրի Ղարսայանը (46 կգ), Սուրեն Փոխանյանը (50 կգ), Լիպարիտ Խաչատրյանը (54 կգ), Վարդգես Կարապետյանը (58 կգ), Արման Ասատրյանը (63 կգ), Արամ Ավագյանը (69 կգ), Արթուր Գալստյանը (76 կգ), Հովհաննես Մխիթարյանը (85 կգ) եւ Տիգրան Կիրեղյանը (100 կգ)։ Նրանք, ինչպես նաեւ մրցաշարի մրցանակակիրները, այս տարվա օգոստոսին կմասնակցեն ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը: