Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտարարություն է արել խուզարկությունից հետո

Հասարակություն
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ օրերս ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները 1972 թ. ծնված Ալբերտ Ա.-ի բնակարանի խուզարկությամբ` պատշգամբի տակ գտնվող նկուղում, հայտնաբերել են 1.5 լ տարողությամբ տարա` պատերին թմրամիջոցի նմանվող սպիտակագորշ զանգվածով, 0.5 լ տարողությամբ մեկ այլ տարա` թմրանյութի նմանվող սպիտակ հեղուկով: Ալբերտ Ա.-ն հայտարարել է, որ թմրամիջոցը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու նպատակով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Քննությունը վարում է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժինը: ՀՀ ոստիկանություն