Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուհերն ընդունելության կազմակերպման տարբեր մոտեցումներ ունեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
352c55a1637de5a357b534a9d698a9df

879 դիմորդ՝ նախորդ տարվա 530-ի փոխարեն, եւ եւս 900-ը՝ 2-րդ, 3-րդ կամ 4-րդ հայտերով. Սա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դիմորդների թիվն է։ Ագրարային համալսարանում դիմորդների նման աճի պատճառն այն է, որ բուհի մի քանի ֆակուլտետներ այս տարի հնարավոր է ընդունվել առանց քննություն հանձնելու՝ բավարար է ատեստատի գնահատականը. «Ագրոնոմիական ֆակուլտետում 127 տեղ ունենք, 128 դիմում ենք ստացել. վերջին տասը տարիներին սա եզակի դեպք է։ Անասնաբուժության ֆակուլտետում 108 տեղ ունենք, 128 մարդ է դիմել»,- ներկայացնում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Յուրի Մարմարյանը։ Այս մեթոդի կիրառումը ոչ թե դիմորդների թիվն ապահովելն է, այլ գյուղատնտեսության գծով մասնագետներ պատրաստելը՝ վստահեցնում է պրոռեկտորը, եւ հետո ագրարարային համալսարան դիմորդների կեսից ավելին մարզերից են, որոնք հիմնականում կրկնուսույցի մոտ պարապելու գումար չունեն. «Մուտքը հեշտ է, բայց ելքը կլինի դժվար, պարզ է, որ այն ուսանողները, որոնք չեն սովորի, դուրս կման մեկ տարի հետո»։ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում այս տարի պատկերը հակառակն էր։ Դիմորդների թիվը անցած տարվա համեմատ 22 տոկոսով նվազել է, սակայն բուհի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը չի շտապում ատեստատի գնահատականներով ուսանողներ ընդունել. «Ես չեմ ուզում գովերգել կամ քննադատել։ Այդ արդյունքի մասին կարելի է խոսել մի քանի տարի հետո։ Եթե հաջողվի սկզբնական բացը լրացնել տքնաջան աշխատանքով, ապա այն իրեն կարդարացնի, իսկ եթե սա պետք է բուհը անորակ կադրերով համալրի, ապա կարող է հակառակ ազդեցությունը լինել»։ Պարոն Թոքմաջյանը վստահ է՝ դիմորդերի թիվն իր բուհում պակասել է, քանի որ մեր երկրում ինժեներական կադրերի պահանջարկ չկա։ Երիտասարդներն ավելի հեշտ աշխատանքի են ձգտում։ Պարոն Թոքմաջյանը դիմորդների ուշադրությունը գրավելու այլ տարբերակ է նախընտրում։ Իսկ թե ինչ մեթոդների մասին է խոսքը, դիտեք տեսանյութում