Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԾ-ն ՄԻՊ-ից ստացել է կալանավորի դիմումը

Հասարակություն
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Թ.-ի դիմումը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Թ.-ն դիմումում հայտնել է այն մասին, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պաշտոնատար անձի կողմից ենթարկվել է բռնությունների: Կատարվում է նախաքննություն: