Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առավել կայծակնավտանգ են Լոռին, Արագածոտնը, Երեւանը. Ինչպես պաշտպանվել (տեսանյութ)

Հասարակություն
9e44711479db9687ab7a84a688981cbc

Վերջին 4 տարիների ընթացքում կայծակից մահացել են 10 քաղաքացի, սատկել է 60 անասուն: Միայն 2014 թվականին վերջին 4 ամիսներին կայծակից մահացել է 2 քաղաքացի: 12-ամյա Թեմուր Դրբոյանի աչքի առաջ է կովը կայծակնահարվել: Այս դրվագը դաջվել է տղայի հուշերում: Թեմուրը ամառային արձակուրդների ժամանակ օգնում է ընտանիքին և կենդանիներին արածացնում դաշտերում, ասում է՝ հովիվների մեջ ավանդույթ է տարածվել՝ որտեղ կայծակը հարվածում է, մատուռ են կառուցում։ Կարապետ Սարաֆյանը տասնյակ տարիներ ուսումնասիրում է բնության այս երևույթը։ Նրա խոսքով՝ Հայաստանում առավել կայծակնավտանգ են Լոռու և Արագածոտնի մարզերը։ Կայծակների հարվածներից անմասն չի մնում նաև Երևանը, վտանգավոր է Նորքի զանգվածում և Քանաքեռում։ Քաղաքներում մարդիկ մի քանի քայլեր պետք է ձեռնարկեն կայծակի հարվածից խուսափելու համար։ Կայծակն առավել մեծ վտանգ է ներկայացնում ամռանը դաշտավայրերում և անտառներում հանգստացող քաղաքացիների, սակայն մեծամասամբ՝ հովիվներին և լեռնագնացների համար։ Այնպես որ, մասնագետը երիտասարդ Թեմուրին և մյուսներին խորհուրդ է տալիս պահպանել անվտանգության կանոնները։ Մանրամասները` տեսանյութում: