Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղնախարարությունը նոր կայք կունենա

Տնտեսություն
gyux1

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության կազմակերպած «Կայունությունից դեպի զարգացում, Հայաստանի հանրապետության գյուղատնտեսության նախարարության տեսլականը և զարգացման միտումները» խորագրով այսօր անցկացված աշխատանքային խորհրդակցությանը, որին մասնակցում էին Հայաստանի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, գյուղատնտեսության ոլորտում գործող պետական, հասարակական և միջազգային կառույց¬ների ներկայա¬ցուցիչներ, քննարկվել են գյուղատնտեսության նախարարության ռազմավարությունը, ինչպես նաև Եվրամիության Արևելյան գործընկերության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները: Խորհրդակցությունը բացել և մասնակիցներին արդյունավետ աշխատանք ու քննարկումներ է մաղթել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան: Այնուհետև «Արևելյան գործընկերության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» ծրագրի ներկայացմամբ հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության հարցերի պատասխանատու Ջոն Բարքերը: Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Արմեն Հարությունյանն ու Ռոբերտ Մակարյանը, Գյուղատնտեսական կրթության և հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանն անդրադարձել են ենթակառուցվածքների զարգացմանը, մարդկային կապիտալի հզորացմանը, օրենսդրական դաշտի, ինստիտուցիոնալ, ինչպես նաև գյուղատնտեսական վիճակագրական համակարգի բարեփոխումներին, գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման տեսլականին: Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանի կողմից «Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ծրագրերն ու ռազմավարությունը» մասնակիցների քննարկմանը ներկայացնելուց հետո, կայացել է գյուղատնտեսության նախարարության նոր կայքի` www.minagro.am – ի շնորհանդեսը, որը հանրությանը հասանելի կլինի հունիսի 9-ից:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին