A
A
Գաբրիել Սարգսյանը հաղթեց Ջոն Հյուջին
Չիկագոյում անցկացվող շախմատի բաց մրցաշրում հաջող է մեկնարկել Հայաստանի միակ ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը: Մեր գրոսմայստերը երրորդ տուրում սպիտակներով հաղթեց ամերիկացի Ջոն Հյուջին եւ վաստակեց 2,5 միավոր: Նա առայժմ կես միավորով է ետ մնում առաջատար քառյակից: 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը ուժերը կչափի ԱՄՆ-ը ներկայացնող ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Շաբալովի հետ: Մեր հայրենակիցներ Սամուել Սեւյանը եւ Տիգրան Իշխանովը, որոնք նույնպես ներկայացնում են Միացյալ Նահանգները, երեք տուրից հետո վաստակել են երկուական միավոր եւ բաժանում են 15-38-րդ տեղերը: Մրցաշարը անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Հաղթողը կորոշվի մայիսի 26-ին, որը կստանա 10 հազար դոլար պարգեւ: