Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Փաշիկյանը 5-րդ տեղը զբաղեցրեց

Սպորտ
sport-chess4

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արման Փաշիկյանը 5-րդ տեղը զբաղեցրեց Տաշքենտում ավարտված Գեորգի Աղզամովի շախմատի հուշամրցաշարում: Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ երեք մասնակիցների հետ բաժանեց 2-5-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով նա ի վերջո հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: Հուշամրցաշարը 7,5 միավորով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Աբհիջեթ Գուպկան: Մեր երկրորդ մասնակից, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, կես միավորով ետ մնաց Արման Փաշիկյանից եւ բավարարվեց 9-րդ տեղով: