Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի 3 մարմնամարզիկներ մտել են եզրափակիչ

Սպորտ
sport-gimnastika

Սոֆիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներից մեդալի համար պայքար են մղում միայն երկուսը: Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը գերազանց հանդես եկան օղակների վրա եւ մտան եզրափակիչ փուլ: Մեդալների համար պայքարում նրանց հիմնական մրցակիցները կլինեն ռուսաստանցիներ Դենիս Աբլյազինն ու Ալեքսանդր Բալանդինը, որոնք որակավորման փուլից հետո զբաղեցնում են համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ տեղերը: Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը բազմամարտի մրցումներում զբաղեցրեց 4-տեղը եւ մրցանակներից անմասն մնաց: Մեր թիմի ամենափորձառու մասնակից Հարություն Մերդինյանը նժույգաթափի մրցումներում գրավեց 20-րդ տեղը եւ դուրս մնաց պայքարից: Զուգահեռ ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում մեր Վիգեն Խաչատրյանը մտել է բազմամարտի եզրափակիչ փուլ, որտեղ 24 ուժեղագույնների հետ կպայքարի մեդալների համար: Նա միաժամանակ հանդես կգա օղակների վրա վարժության եւ հենացատկի եզրափակիչներում: