Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Շիրխանյանն ու Գ. Մարգարյանն ընդունա՞կ էին հակապետական քայլերի. Գ. Իսագուլյանի համար անհնարին բան չկա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
4oaCpgss9QU

Այն ագրեսիվ հռետորաբանությունը, որ որդեգրել է Ադրբեջանը, ցավալի է, քանի որ ամեն մեր զինվորի կյանքը մեզ համար ցավալի է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից պարբերաբար տեղի ունեցող սադրանքներին: Ըստ նրա՝ Ադրբեջանի տնտեսության անկումը, բնականաբար, առաջացնում է ալիեւյան կլանի ներքին գժտություններ. «Իրենց մանաթի արժեզրկումը, նավթի գների անկման արդյունքում չեն կարողանում բավարարել ներքին խնդիրները: Այս ամեն ինչի ներքո Ադրբեջանը կարող է  ոգեւորվել ու կուզենա ինչ-որ բան անել: Թե ՀՀ, թե ԼՂՀ խնդիրները լուծվում են բացառապես մեր երկրի ներսում ու եթե դրանց տանք մաքսիմալ ճշգրիտ լուծումներ, արտաքին գործոնները քիչ ազդեցություն կունենան մեր ներքին կյանքին»: Պարոն Իսագուլյանն անդրադարձավ նաեւ Նորք-Մարաշում զինված խմբավորման, մասնավորապես Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի եւ մյուսների գործերին: Նրա խոսքերով՝ Հատուկ ծառայություններն ու ԱԱԾ գործողությունները լրիվ տեղավորվում են տրամաբանության մեջ. «Եթե նրանց կանխարգելիչ գործողությունները չլինեին, մենք դեկտեմբերի մեկին միգուցե լրիվ այլ իրականության մեջ լինեինք»: Լրագրողի դիտարկմանը, որ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված չի եղել դեկտեմբերի մեկը, Գառնիկ Իսագուլյանը մի պահ շփոթվեց. «Որեւէ ապօրինի գործողություններ հատուկ մարմինները չեն արել. բոլոր այն երեւույթները, որոնք հիմա տեղի են ունենում, դրանք բացառապես տեղավորվում են քրեական գործի շրջանակներում, որեւէ քաղաքական պատվեր չկա: Միգուցե լինեն մարդիկ, որոնք պատահականորեն են հայտնվել այդ գործողությունների շրջանակում, թյուրիմացաբար: Քննությունը կպարզի, ու նրանք ազատ կարձակվեն»: Թե ինչու է պարոն Իսագուլյանն այդքան վստահ եւ հստակ դիրքորոշումներ հայտնում, նա ուղիղ չպատասխանեց, այլ մեջբերեց ԼՂՀ-ում ապրող իր ընկերոջ խոսքերը. «Նա մի լավ արտահայտություն ունի՝ իրավունք ունեցողի իրավունքով: Հիմա ես կարող եմ իրավունք ունեցողի իրավունքով ասել, որ հավատացեք՝ պատահականություններ չկան: ԱԱԾ-ն որեւէ բան հենց այնպես չի անում. ինչ-որ տեղ հնարավոր է գույներն ավելի գունազարդ են ներկայցվում, սակայն երեւույթը առկա է: ԱԱԾ կողմից ոչինչ անօրինական չի կատարվում»: Ապա նա հիշեց «Վահան Հովհաննիսյան+30» գործը, որով նա եւս անցնում էր,  եւ նշեց, որ այս վերջին երեւույթների հետ կապված բավականին լավ կարող է խոսել, քանի որ նախկինից ելնելով՝ լավ գիտի՝ ինչն ինչպես է արվում. «Մեր գործով էլ կային մարդիկ, որոնք պատահական էին հայտնվել, որոնք հետո ազատ արձակվեցին»: Մեր այն դիտարկմանը, որ բավականին ժամանակ է անցել, սակայն որեւէ մարդ Նորք-Մարաշի գործով ազատ չի արձակվել, քանի որ պատահականորեն է այնտեղ հայտնվել, Գառնիկ Իսագուլյանը ընդհանրական պատասխան տվեց՝ ասելով, որ կան գործեր, որոնք կարող են տարիներ տեւել ու իսկությունը պարզ դառնա շատ ավելի ուշ: Իսկ արդյոք Վահան Շիրխանյանն ու Գառնիկ Մարգարյանն ընդունա՞կ էին հակապետական քայլերի, պարոն Իսագուլյանը պատասխանեց, որ ոչ մի անհնարին բան չկա: Նա նաեւ խոսեց այդ գործով անցնող աղջիկ կալանավորվածների մասին՝ նշելով, որ նրանց պարագան լրիվ ուրիշ է. «Քանի որ նրանց մենք պետք է պաշտպանենք, քանի որ նրանք պետք է մայրանան, մենք սերունդների խնդիր ունենք:   Սրան էմոցիոնալ մասով պետք է մոտենալ, սակայն պրոֆեսիոնալ մասն էլ չպետք է մոռանալ: Սա նոր երեւույթ է՝ կանանց ներգրավումը նման գործողություններում, մենք սա պետք է ուսումնասիրենք:  Օրինակ՝ «Վահան Հովհաննիսյանի+30»-ի մեր գործով մենք որդեգրել էինք մի սկզբունք՝ մենք իրավունք չունենք ներգրավելու կանանց: