Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձկների զանգվածային անկում

Հասարակություն
52bb59f87ca87a67b4bd8b01df68897d

Մայիսի 16-ին, ժամը 10.03-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի միջով անցնող Շահվարդ գետում սատկած ձկներ են նկատվել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի հատվածում՝ Շահվարդ գետում, մոտ 100 մ տարածքում տեղի է ունեցել ձկների զանգվածային անկում (մոտ 20 կգ): Դեպքի վայրում են գտնվել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, ինչպես նաև հակահամաճարակային տեսչության աշխատակիցներ, որոնք գետից փորձանմուշներ են վերցրել: ԱԻՆ