Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեր-Պետրոսյանն անձամբ նվեր էր ուղարկել (տեսանյութ)

Քաղաքականություն
55

«Մենք ունենք մեր ազգի պապին (նկատի ունի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին-խմբ.), եւ ունենք մեր Սարյանի պուրակի պապիին»,- այսօր Սարյանի պուրակում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը` խոսելով ՀԱԿ ամենատարեց անդամ` 90-ամյա Վարազդատ Գաբրիելյանի մասին: Այսօր նրա ծննդյան օրն է, ու նրան շնորհավորելու էին եկել ինչպես ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը, այնպես էլ ՀԱԿ այլ անդամներ, համակիրներ: Վարազդատ պապիին այսօր հանձեցին նաեւ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նվերը` իր «Ընտրանի» գիրքը մակագրությամբ: «Սրանով ինձ դուք կյանք եք պարգեւում»,-արձագանքեց Վարազդատ Գաբրիելյանը` ավելացնելով,-Սրանից ավելի թանկարժեք բան ես չեմ պատկերացնում: Ես ժողովրդի անդամ եմ` որտեղ ժողովուրդ կա, պայքար կա, ես այնտեղ եմ: 1988թ. պայքարում եմ ու բաց չեմ թողել ոչ մի երթ կամ հանրահավաք, տեղյակ եմ ամեն ինչից»: Վարազդատ պապին նաեւ պատգամ ուներ երիտասարդ ակտիվիստներին. «Պայքարի միջոցով է ամեն ինչ լինում, նստելով բան դուրս չի գա, դա է իսկական հաղթանակի գրավականը, կողքից դիտելով` ոչնչի չես հասնի: Չէ որ կյանքն ինքը պայքար է: Իմ առողջության ու ուժի գաղտնիքը ազնիվ լինելու, ազնիվ դատողության մեջ է»: Լեւոն Զուրաբյանի խոսքերով` Վարազդատ Գաբրիելյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն իրար լավ են ճանաչում` սկսած դեռ 2008թ. առաջին շուրջօրյա հանրահավաքներից։ HAK      «Նա այդ ժամանակ ոգեւորել է Առաջին նախագահին: Ես ուրախ եմ, որ Վարազդատ պապիի նման առաջնորդներ ունենք, ունենք մեր շարժման մեջ նման մարդիկ, որոնք երբեք չեն հոգնում, ծերանում: Նրա երիտասարդության գաղտնիքը մեկն է` պայքար եւ հավատ: Ի դեպ, մայիսի 10-ին ՀԱԿ-ն անցկացրեց երիտասարդների համագումար, իսկ Վարզադատը կանցկացնի ՀԱԿ-ի փորձառուների համագումարը»,- ժպիտով ավելացրեց Լեւոն Զուրաբյանը: