Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուժածները հայտնվել են գետում

Պաշտոնական
57506ec48df2eed1b5ad1841adc9a2e0

Մայիսի 15-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Ձաղի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածները հայտնվել են գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:   Պարզվել է, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում (35-րդ կմ) ՎԱԶ 21011 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբեդ գետում:   Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ԱԻՆ