Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը
Աջակցիր «Ա1+»-ինՔրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներթափանցման դեմ:
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը պատրաստվում է արգելված իրեր փոխանցել ազատազրկված անձանց։
Հոկտեմբերի 12-ին տարածքային բաժնի ծառայողների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում անվտանգության ապահովման բաժնի ծառայողն իր անձնական ավտոմեքենայից ինքնակամ հանձնել է պոլիէթիլենային տոպրակ, որում առկա է եղել երկու բջջային հեռախոս։
Անվտանգության ապահովման բաժնի ծառայողը հայտարարել է, որ տվյալ հեռախոսները ցանկացել է փոխանցել ազատազրկված անձանց։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։