Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Սաֆարյանի դեմ քրգործ է հարուցվել. Նա հիվանդանոցում է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gevorg-safaryan1

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը գտնվում է Երևանի երկրորդ հիվանդանոցում (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ), և այս պահին նրան բուժօգնություն են ցույց տալիս: Ոստիկանների կիրառած բռնության հետևանքով Գևորգի մարմնի տարբեր մասերում կան վնասվածքներ, իսկ ծունկը լրջորեն վնասված է: Այս մասին հաղորդում է Նախախորհրդարանը։ Ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանն էլ «Ա1+»-ին հայտնեց, որ այսօր Մաշտոցի պուրակից բերման ենթարկված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ «Գործը հարուցվել է քրօրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»,-ասաց պարոն Մալխասյանը։ Հիշեցնենք, որ այսօր Մաշտոցի պուրակում մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ Մաշտոցի պուրակը ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի անվամբ կոչելու դեմ։ Արդյունքում 7 ակտիվիստ բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին։