Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստված է Հայաստանում. Ինչ խնդիրներ ունեն գործարար կանայք (տեսանյութ)

Հասարակություն
evas

Հայկական շուկայում հայտնվել է մանկական հագուստ, որ արտադրվում է հենց Հայաստանում։ Հեղինակները Լիլիթ եւ Արմինե քույրերն են: Փոքր եւ միջին զարգացման կենտրոնի տրամադրած ֆինանսական միջոցներով նրանք սեփական բիզնես են հիմնել։ Քույրերի արտադրած ամենօրյա եւ երեկոյան մանկական զգեստները, բաճկոններն ու դպրոցական հագուստը առանձնանում են նաեւ ձեռագործությամբ։ Խոսելով իրենց բիզնեսի մասին՝ քույրերը նշում են. «Մենք ցանկանում ենք հնչեցնել, որ պատրաստված է Հայաստանում եւ որ դա հայկական է։ Ուզում ենք, որ ժողովրդի կողմից սիրվի ու ընկալվի»։ Ինչ վերաբերում է մանկական հագուստի գներին`քույրերը աշխատում են, որ դրանք մատչելի լինեն միջին գնորդի համար: Կին գործարարներն առաջին հերթին ցանկանում են ճանաչում ձեռք բերել, որը մեծ ծախսերի հետ է կապված։ Դիտեք տեսանյութը