A
A
Դատարանը քննում է «Ուժեղ Հայաստանի» Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածների խափանման միջոցի հարցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստը։
Որոշվում է նրանց խափանման միջոցի հարցը։ Հայտնի է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզադյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Մյուսների մասով դատական գործընթացը դեռ շարունակվում է։
«Ուժեղ Հայաստանը» տեղի ունեցողը որակում է որպես իշխանությունների վախի դրսևորում և ակնհայտ քաղաքական հետապնդում։