Մոտ 30 րոպե ուժեղ կարկուտ էր տեղում
Գյուղացիները գյուղում ապրելը անիմաստ են համարում
Մոտ 30 րոպե տեղացած կարկուտը զգալի վնաս է հասցրել Սիսիանի շրջանի Նորավան եւ Աղիտու գյուղերի պտղատու ծառերին ու բանջարաբոստանային մշակաբույսերին:
Նորավանում այս տարի այգիներից առատ բերք էին ակնկալում: Էլմիրա Քարամյանի իրենք անզոր էին որեւէ բան անել: Ուժգնությամբ տեղացած կարկուտը գետնին է հավասարեցրել նրա լոլիկի, բիբարի սածիկները, լոբու եւ կարտոֆիլի թփերը: “Տան առաջին հարկը ջրի մեջ կորած է, վախենում ենք անգամ հոսանքը միացնել, առաստաղը խոնավ է, կարճ միացում կտա’’-աում է տանտիկինը: Նորավանի գյուղապետի խոսքով տեղացած կարկուտը վսանսել է ծառերի ու ցանքերի մոտ 90 տոկսը, հացահատիկային ցանքատարածություններից դեռ տեղեկությւոններ չունեն:
Նորավանի հարեւան Աղիտի գյուղու տները հիմնականում հողաշեն են: Տեղացած կարկուտի պատճառով խցանվել են ջրահորդանները, անձրեւաջուրը մարդկանց տներն ու նկուղներն է լցվել:
“Ծառին բերք չի մնացել: Բանջարաբոստանայն բույսերը գետնին են հավասարվել: Մի գործը երկու եղավ: Մարդ կա վերջին սերմը հողն ա գցել: Սաղ ջրի բաժին դարձավ: Գյուղում ապրելն անիմաստ է: Ինչքան կարելի է խեղտված ապրել”ժասում է Աղիտու գյուղի բնակիչ Միհրանը:
Աղեի մասին տեղեկացրել են արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ Սյունիքի մարզպետարանին: Գյուղացիները ակնկալում են պետության աջակցությունը:
Արմեն Հովակիմյան, Սիսիան
