Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները ցույց կանեն նախագահականի դիմաց

Հասարակություն
nairit

Եթե այս շաբաթվա ընթացքում չկատարվեն «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարումները, հաջորդ շաբաթ «ԿԱՄՔ» քաղաքացիական շարժումը նախագահականի դիմաց կկազմակերպի ինքնաբուխ ցույց: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը։ Նրա խոսքերով՝ պահանջներն են` կատարել գործնական քայլեր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին աշխատանքով ապահովելու խնդրում և ուշացված աշխատավարձերի վճարման հարցով իրականացնել որոշակի քայլեր: «Մեզ պետք չեն իշխանությունների սուտ խոստումները, սուտ խոստումներով ընտանիք չես պահի և ոչ էլ երկիր, ապացուցեք գործով»,- «Ա1+»-ին ասաց Արտաշես Ավետիսյանը։