Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 կին դատապարտյալ է թունավորվել

Հասարակություն
3_1366357135

«Աբովյան» ՔԿՀ-ում թունավորվել է 6 կին դատապարտյալ։ Թե ինչից է եղել թունավորումը՝ դեռ պարզ չէ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։ Հանրային կապերի բաժնից նաեւ ավելացրին, որ ջրից եւ սննդակարգից նմուշներ են վերցվել եւ տարվել փորձաքննության, արդյունքները կլինեն ավելի ուշ։ Ի դեպ, 6 դատապարտյալներից 3-ն արդեն իրենց լավ են զգում։