Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրական երեկո Նյու Յորքում

Հասարակություն
ամն

Մայիսի 10-ին Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցու Գալուստյան սրահում տեղի ունեցավ գրական երեկո՝ նվիրված սփյուռքահայ անվանի բանաստեղծ Զահրատի(Զարեհ Եալտըզճյան) ծննդյան 90-ամյակին, որը կազմակերպել էր Էսաեան-Կենտրոնական Սանուց Միությունը ։ Երեկոն բացեց օրվա հանդիսավար Արտո Խրիմյանը։ Գրական հանդիսության պատվավոր հյուրերն էին Զահրատի այրին` տիկին Անայիս Եալտըզճյանը և հանրաճանաչ ասմուքող Սիլվա Կոմիկյանը, որոնք Պոլիսից հատուկ Նյու Յորք էին ժամանել հանդիսությանը մասնակցելու ։ «Զահրատն ու իր աշխարհը» թեմայով ելույթ ունեցավ ամերիկահայ անվանի գրող, դոկտոր Հրանտ Մարգարյանը, որը հանգամանալից անդրադարձավ Զահրատի գրական ժառանգությանը, որտեղ հրատարակված բազմաթիվ հատորներում տեղ են գտել նրա 1040 բանաստեղծությունները՝ թարգմանված 22 լեզուներով, արժանանալով բազմաթիվ պարգևների ու մրցանակների ։ Գրական երեկոյին իր մասնակցությունն էր բերել անվանի երգահան Պերճ Թուրաբյանը, որի կատարմամբ հնչեցին երգեր՝ գրված Զահրատի բանաստեղծությունների հիման վրա։ Հանդիսության վերջում իր սրտի խոսքն ասաց գրողի այրին՝ Անայիս Եալտըզճյանը ։ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Լուսանկարները՝ հեղինակի ամն1 ամն2 ամն3 ամն4