A
A
«Դեմ եմ»-ը կրկին փողոցում էր (տեսանյութ)
«Դեմ եմ» նախաձեռնության անդամների իրազեկման ակցիան այս անգամ Մալաթիա -Սեբաստիա համայնքում էր:
Ակցիայի մասնակիցները շրջեցին բակերում եւ բնակիչներին հերթական անգամ հիշեցրին, որ գործատուները իրավունք չունեն պահումներ կատարելու եւ պետք է տեր կանգնել սեփական իրավունքներին:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը խոսեց հետագա անելիքների մասին. «Շարունակելու ենք քաղաքացիներին իրազեկելու, ոգեշնչելու, քանի որ մենք ունենք մեծ խնդիր. հայ ժողովուրդը պետք է համախմբվի: Այս պահին մեր գլխավոր նպատակը ժողովրդին ոգեւորելն է»:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք պայքարը շարունակվելու է, Հայկ Ավետիսյանը պատախանեց. «Առանց հանրային ճնշումների չի կարող որեւէ լուրջ փոփոխություններ լինել, այնպես որ շարունակվելու է»: