Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուտելիքն ու կարիերան հրապուրիչ են սեքսից

Հասարակություն
3e10c08f40783dd56def60ea56b53f93

Համացանցում կարելի է հաճախ հանդիպել սեքսի կամ սեռական խնդիրների մասին նյութեր: Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կարծիքով մի կողմից սա դրական քայլ է, քանի որ ավելանում է հասարակության սեռական կյանքի ճանաչողականությանը, բայց մյուս կողմից կարող են լուրջ հետևանքներ ունենալ մարդկանց առողջականի վրա: «Շատ ժամանակ, լինում են հոդվածներ, որոնք ուղղություն են ցույց տալիս մարդկանց, սակայն հայտնի չէ թե տվյալ հոդվածի հեղինակը, բժիշկ է, թե ոչ, արժե արդյո՞ք հետեւել նրա խորհուրդներին»,-ասում է նա։ Իսկ սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանի գտնում է, որ Հայաստանում կա սեքսի հանդեպ անտարբերություն. « Սեռական շփում ընտանիքներում չկա կամ գրեթե չկա, մարդկանց այսօր ավելի շատ հետաքրքրում է իրենց կարիերան, նույնիսկ ուտելիքն ավելի հրապուրիչ է դարձել մարդկանց համար, քան սեքսը»:   Սեքսապաթոլոգը ցավով է արձանագրում, որ այսօր իրենց դիմում են մեծ մասամբ հենց սեռական ցանկության բացակայության խնդիրներով, հիմնականում կանայք:   Այսօր Սեքսապաթոլոգիայի միջազգային օրն է։