Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեկավ Գագիկ Ծառուկյանը, եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
mayis4

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հաղթանակի զբոսայգում այսօր անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը  եւ նշեց, որ ԱՄՆ-ն ընդամենը այդպիսով վերահաստատում է իր դիրքորոշումը։ Իսկ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, խուսափելով ուղիղ պատասխաններից, նշեց, որ իրենք տեղյակ են Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ի հայտարարությանը եւ նորմալ են վերաբերում։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղելով նույն հարցը՝ պարզվեց, որ նա ընդհանրապես տեղյակ չէ Ուորլիքի հայտարարությունից, քանի որ ինքը այս ընթացքում զբաղված է եղել կրիմինալի վերացմամբ։ Իսկ կառավարության մյուս անդամների հետ հնարավոր չեղավ զրուցել, քանի որ նրանց թիկնապահները թույլ չէին տալիս մոտենալ, միայն հաջողվեց զրուցել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ։ Խոսելով Խորհրդային գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման որոշման մասին, նախարարն ասաց, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում, բայց պետք է դրսեւորել մի փոքր խորամանկություն աշխարհի առաջ։ Ըստ նրա՝ որքան էլ, որ պատմությունը խնդրահարույց է, չպետք է մեծ աղմուկ բարձրացնել։ Նախարարը հայտնեց, որ ինքն իր մտահոգություններն արդեն հայտնել է Երեւանի քաղաքապետարանին եւ այնտեղ քննարկում են։ Իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրեց, որ հարցն ամենայն լրջությամբ կքննարկվի ավագանիում եւ ճիշտ որոշման կհանգեն։ Իրենք պարտավոր էին այդ հարցը քննարկել, քանի որ Միկոյանի բարեկամներն են իրենց դիմել համապատասխան խնդրանքներով։ Ի դեպ, հենց այս պահին Հաղթանակի զբոսայգի մտավ ԲՀԿ կուսակցությունը՝ առանց Գագիկ Ծառուկյանի։ Նրանց հաջորդեց ՀԱԿ-ը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։