Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենսաթոշակը կվերահաշվարկվի նոր բանաձևով

Տնտեսություն
Karavarutyan-nist2

ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են 2014թ. ուժի մեջ մտած և պետական կենսաթոշակին վերաբերող երեք օրենքներով: Դրանց համաձայն վերանայվել է աշխատանքային կենսաթոշակ նշանակելու բանաձևը, վերացել է սոցիալական կենսաթոշակը, որը վճարվում է որպես նպաստ, սահմանվել է, որ հատուկ քննչական ծառայողին կենսաթոշակ նշանակելու, վճարելու, ստաժը հաշվարկելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է կառավարությունը, լուծվել են իրավակիրառական պրակտիկայում առաջացած այլ խնդիրներ: Հաջորդ որոշմամբ գործադիրը սահմանել է այն ժամանակահատվածը, որի համար փոխնակ մորից ծնված երեխայի կենսաբանական մորը և փոխնակ մորը տրվում է անաշխատունակության թերթիկ: Կենսաբանական մորը թերթիկը տրվում է միայն հետծննդյան արձակուրդի, փոխնակ մորը՝ նախածննդյան և հետծննդյան ժամանակաշրջանի համար: Բացասական եզրակացություն ՀՀ կառավարությունը քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նախագծով առաջարկվում է չվճարված կենսաթոշակի գումարը վճարել անցած ամբողջ ժամանակահատվածի համար, առանց ժամկետի սահմանափակման, վճարել նաև Հայաստանում չգտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել խնդրի վերաբերյալ, քանի որ կենսաթոշակների վճարման ծախսը էապես կավելանա և առաջիկա 2-3 տարում կհասնի շուրջ 25 մլրդ դրամի. նշված ֆինանսական միջոցները նախատեսված չեն 2014թ. պետբյուջեով և ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով: