Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ եթեր ժամը 17:00-ին. Ինչ է անում Երեւանի ավագանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
2af61dcd9742b34d0f4de18e98ede67a

Մայիսի 6-ին` ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի բանավեճ` «Որքանո՞վ է Երևանի ավագանին իրականացնում նախընտրական ծրագրերը. ավագանու ընտրություններից մեկ տարի անց» թեմայով: Բանախոսներն են. Նաիրա Նահապետյան` Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ստյոպա Սաֆարյան` Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Թամար Պողոսյան՝ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար, Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Լեւոն Իգիթյան՝ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Բագրատ Եսայան՝ ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի անդամ, Վարդան Հակոբյան՝ «Նախախորհրդարանի» անդամ, դիրիժոր: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Քննարկմանը լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը: