A
A
Մանկապարտեզներն ամռանը կգործեն
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ամռան ամիսներին չեն գործելու, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքել է և ընդգծել, որ այդ տեղեկությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և որ բոլոր մանկապարտեզները շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը: Քաղաքապետը միաժամանակ հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել մանկապարտեզներում ավարտական հանդեսների շրջանակում ավարտական խմբերի սաներին պայուսակների և գրենական պիտույքների տրամադրման գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն