Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չենք վճարելու 70 դրամ, վճարել միայն 50 դրամ ».Կապանում ակցիա են անում երեխաները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մարզեր
70

Սոսի հ/ը 6 համարի երթուղու թանկացման դեմ բողոքի ալիքը նոր թափ է հավաքում Կապանում «Չենք վճարելու 70 դրամ, վճարել միայն 50 դրամ » ակցիան գնալով նոր թափ է հավաքում Կապանում: Քաղաքային տրանսպորտի՝ համար 6 երթուղու վճարի թանկացման դեմ բողոքողները առաջին հերթին դպրոցականներ են, ովքեր արդեն երկրորդ օրն է մարզկենտրոնի տարբեր թաղամասերով ու փողոցներով շրջում են բոլորին բոյկոտի կոչ անում չվճարել 70 դրամ: 1399042126_vlcsnap-2014-05-01-15h54m35s159Հասարակական տրանսպորտի՝ 6 համարի ավտոբուսի թանկացման մասին լուրը երեխաները իմացել են միայն ավտոբուսում փակցված պաստառից: Ակցիայի մասնակիցները նշում են, որ մինչ այդ որևէ հայտարարություն լրատվամիջոցներով չեն լսել :Ամայլա տատիկը երեխաների բացականչություններ լսելով շատերի նման անտարբեր չանցավ մոտեցավ հետաքրքրվեց ինչի դեմ բողոքում:" Ճիշտ եք անում ,բողոքեք, վաղիք վեչ" այսպիսի խոսքերով երեխաներին ոգևորեց: Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Շահումյանի հրապարկ: Նրանց խոսքերով վճռական են տրամադրված ու բոլորին կոչ են անում միանալ: Շահումյանի հրապարակում բողոքողները նստեցին ավտոբուս ու բոլորը 50 դրամ վճարեցին:Ներս մտնողներին էլ հորդորում էին հետևել իրենց օրինակին: Ցուցարարները հասան նաև երթուղին սպասարկող «Լավ ընկեր» ՍՊԸ: Ցանկանում էին հանդիպել տնօրենին ,սակայն նա տեղում չէր՝ ոչ աշխատանքային օրվա պատճառով: Ընկերության դարպասների մոտ երեխաները վանկարկումներով պատասխանատուներից բացատրություն էին պահանջում: 1399042350_vlcsnap-2014-05-02-18h49m25s95«Լավ ընկեր» ՍՊԸ տնօրեն Վահե Համբարձումյանը ,մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ ուղևավարձը 20 դրամով թանկացնելու պատճատները հիմնավորված են ,քանի որ թանկացել են նաև ավտոպահեստամասերը, անվադողերը ,վառելիքը: Ընկերությանը արդեն ձեռնտու չէ 50 դրամով երթուղին սպասարկելը: Վահե Համբարձումյանը հավաստիացրեց, որ փետրվարին կայացած մրցույթի ժամանակ արդյունքները ամփոփելիս տեղեկացրել էին հնարավոր թանկացման մասին, այնպես որ քաղաքային իշխանությունների հետ փոխադարձ համաձայնության են եկել: Նա նաև պատրաստակամ է հանդիպել աշակերտների հետ՝ պարզաբանել ստեղծված իրավիճակը: