Կալանք` չծանուցված տուգանքի դիմաց (տեսանյութ)
Կայուն աշխատանք, բարձր աշխատավարձ և մի քանի միլիոն դրամ բանկային հաշիվ ունենալու պարագայում անգամ քաղաքացին ապահովագրված չէ մեր երկրում: Զառա Մուրադյանը մեկն է այն հազարավոր քաղաքացիներից, ում ունեցվածքի վրա կալանք է դրվել ԴԱՀԿ-ի կողմից: «Ապրիլի 11-ին անսպասելի զանգ եմ ստանում Էյչ էս Բի Սի բանկից, որտեղ ես հաշիվ ունեմ, բանկի աշխատողն ինձ ասումա՝ տիկին Մուրադյան, գիտեք ձեր հաշվի վրա կալանք է դրված»: Բանկ այցելելով տիկին Մուրադյանը ստանում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության փաստաթուղթը և կալանքի չափը: Հարկադիրի ծառայությունից նրան պարզաբանում են, որ կալանքի պատճառը մեկ տարի առաջ ավտոճանապարհային երթևեկության կանոնները խախտելն է, եւ դրա դիմաց տուգանք չվճարելը: Տիկին Մուրադյանը տուգանքը չի վճարել այն պարզ պատճառով, որ ոստիկանությունից համապատասխան ծանուցում չի ստացել: Ավելին՝ տեսանյութում