Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոռեցի կանանց դրամաշնորհներ կհանձնվեն

Հասարակություն
cc8716fc4f8db13abd72cc5e47a64ff9

Վաղը Վանաձոր քաղաքում կկայանա Ախթալայի և Շնողի համախմբերի համայնքների` (Շնող, Թեղուտ, Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Ճոճկան) ընտրված բիզնես ծրագրերին դրամաշնորհների հանձնման արարողությունը: Ծրագրի շրջանակներում Տեղական տնտեսական զարգացման ծրագրեր և կանանց կարողությունների զարգացման համար դասընթացներ են կազմակերպվել, որի արդյունքում հաջողված բիզնես ծրագրեր են ընտրվել դրամաշնորհների հանձնման համար: Միջոցառումը կկազմակերպվի «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ 2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ: