Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ MP3-ը Կոպենհագեն կմեկնի վաղը (տեսանյութ)

Հասարակություն
aram

«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ը վաղը կմեկնի Կոպենհագեն։ Արամը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում՝ մայիսի 6-ին, առաջին համարի ներքո։ Այսօր մեկնելուց առաջ Արամ MP3-ը հանդիպեց հայ լրագրողների հետ։ Նա մարտի 25-ից մեկնարկած պրոմոտուրերի մասին. «17-18 համերգ եմ ունեցել։ Հայերը շատ լավ ընդունեցին, դրական լիցքերով, պոզիտիվ տրամադրությամբ եկել եմ Հայաստան»,-ասաց Արամը։ Եվրատեսիլյան մեր մասնակցի խոսքով՝ ժամ առ ժամ սպասում է, թե երբ է մեկնելու Կոպենհագեն.«Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ եվրատեսիլյան»։ Ինչ վերաբերում է շոուին, Արամը MP3-ը տեղեկացրեց, որ ինքը բեմում մենակ է լինելու, միաժամանակ նշելով, որ բազմաթիվ տարբերակներ են մշակվել։ Լինելու են լուսային, գրաֆիկական գերժամանակակից էֆեկտներ ու լուծումներ։ Արամ MP3-ի առաջին փորձը լինելու է ապրիլի 28-ին։ Մեր պատվիրակությունն առաջինն է ժամանելու Կոպենհագեն։ «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ հավելեց, որ մեր պատվիրակությունն ամենամեծն է լինելու։ Նա տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կլինի նաեւ Արամ MP3-ի «Not Alone» երգի ռեմիքս տարբերակը։ MHM87329 copy MHM87330 copy MHM87326