Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արթիկ» ՔԿՀ-ի կալանավորը բռնության մասին հաղորդագրություն է տվել. հարուցվել է քրգործ

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) կալանավոր Վ. Մ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ կալանավորի հաղորդման` գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին բերման ենթարկվելու ընթացքում` ավտոմեքենայի մեջ, ապա` նույն բաժանմունքի վարչական շենքում, ոստիկանության աշխատակիցները խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով իր նկատմամբ բռնություն են կիրառել: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ