Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրացի լեռնադահուկորդը հաղթահարել է Արագած լեռը

Սպորտ
iva

Վրացի լեռնադահուկորդ Իվա Ցիկլաուրին առաջին մարզիկն է, որը ազատ ոճի լեռնադահուկային արշավով նվաճեց Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի բարձր լեռնագագաթները` համապատասխանաբար Արագածը (4091 մ), Շխարան (5200 մ) եւ Բազարդուզին (4466 մ): 25-օրյա արշավի ընթացքում 22-ամյա մարզիկը գործընկերների եւ նկարահանման խմբի հետ միասին ճամփորդել է երեք երկրներով, որպեսզի բարձրանա Անդրկովկասի բարձր լեռները եւ դրանցից վայրէջքներ կատարի: «Իսկապես մեծ փորձություն էր բացահայտել Կովկասի առեղծվածային գագաթները: Այս անմոռանալի արկածը նոր էջ բացեց իմ լեռնադահուկորդային կարիերայում եւ տվեց ինձ լավագույն զգացումը, որը ցանկացած դահուկորդ կարող է ունենալ», - արշավի ավարտից հետո ասել է վրացի լեռնադահուկորդը: