A
A
«Գանձասարը» հրաժարվեց Սեւադա Արզումանյանից
Կապանի «Գանձասարի» ղեկավարությունը հրաժարվել է գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանի ծառայությունից, այն բանից հետո, երբ Հայաստանի առաջնության 21-րդ տուրում թիմը սեփական դաշտում 0:2 հաշվով պարտվեց մրցաշարի ետնապահ «Ուլիսին»: Ինչպես տեղեկացրին կապանյան ակումբի մամուլի ծառայությունից, այդ պարտականություններն առայժմ կկատարի Ստեփան Բաղդասարյանը, որը Արզումանյանի օգնականներից մեկն էր: «Գանձասարը» այժմ պատրաստվում է ապրիլի 16-ին նախատեսված գավաթային պատասխան խաղին, որում ուժերը կչափի «Բանանցի» հետ: