Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական սամբոն Եվրոպայում կրկին լավագույնների թվում է

Սպորտ
Untitled

Իսպանիայի Կասերես քաղաքում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը: Հայաստանի հավաքականը նվաճեց 11 մեդալ, որից՝ 2 ոսկի, 4 արծաթ և 5 բրոնզ: Թիմային հաշվարկով էլ մերոնք ուժեղագույնների շարքում են. և՛ պատանիների, և՛ երիտասարդների հավաքականները գրավեցին երրորդ հորիզոնականներն ու արժանացան գավաթների: Մեր պատվիրակությունը Հայաստան կվերադառնա ապրիլի 15-ին՝ բերելով 11 մեդալ և երկու գավաթ:   Լուսանկարում՝ հավաքականի մարզիչ Վովիկ Խոջայանը /աջից/ գավաթը ստանալիս