Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Ալեքսանյանը գրավեց 2-րդ տեղը

Սպորտ
225651ed2295809dd1a85f536eb3b728

Հայաստանի ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը արծաթե մեդալ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի 2014 թ առաջնությունում:   Թել Ավիվում ընթացող մրցաշարում մեր գերծանր քաշային լավագույն ծանրորդը երկամարտում ցույց տվեց 436 (190+246) կգ արդյունք եւ գրավեց երկրորդ տեղը: Նա 21 կգ-ով հետ մնաց առաջնության հաղթող, ռուսաստանցի Ալեքսեյ Լովչեւից:   Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ մասնակից Հայկ Հակոբյանը 380 (173+207) կգ արդյունքով գրավեց 11-րդ տեղը:   Այդպիսով, Հայաստանի հավաքականն առաջնությունում նվաճեց 3 մեդալ: Մինչ այդ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը դարձել էր բրոնզե, իսկ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը` արծաթե մեդալակիր: