Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  «Արարատը» հաղթեց «Փյունիկին»

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

«Մեզ միավորներ էին անհրաժեշտ, որպեսզի վստահություն ձեռք բերեինք: Թիմը շատ կարգապահ խաղաց: Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» մեծացրեց ճնշումը, սակայն մեզ հաջողվեց մինջեւ վերջ պահպանել խաղային կարգապահությունը եւ հաղթանակ տանել», - այսպես մեկնաբանեց «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը այսօր Հայաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրում «Փյունիկի» հետ կայացած արտագնա հանդիպումը:   Նշենք, որ խաղն ավարտվեց արարատցիների նվազագույն հաշվով հաղթանակով: Միակ գոլը 2-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց Դավիթ Գրիգորյանը:   «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը իր թիմի պարտությունը հիմնականում բացատրեց իր սաների անփորձությամբ. «Շատ դժվար է գոլ բաց թողելուց հետո այսպիսի պատանի թիմով վերագտնել խաղը եւ վերականգնել կորցրածը: Դարպասապահը կոպիտ սխալ թույլ տվեց: Պատանի դարպասապահ է, ոչինչ չես կարող ասել»:   Հավելենք, որ այսօր կայացած մյուս մրցախաղում «Միկան» սեփական դաշտում ոչ-ոքի` 1:1 խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ: