«Դեմ եմ»-ի առաջիկա ծրագրերը
Առաջիկա ծրագրերից խոսելուց առաջ՝ «Դեմ եմ»-ի անդամ Գեւորգ Գորգիսյանն ասաց.«Մենք չենք ներկայացնելու ճանապարհային քարտեզ, քանի որ մենք կուսակցություն չենք,այլ քաղաքացիներ»
«Մենք պատրաստ ենք ամեն ինչի, որպեսզի հասնենք արդյունքի, որը մեկն է. որպեսզի ՀՀ քաղաքացուց ապօրինի կերպով գումարներ չգանձվեն եւ վերադարձվեն բոլոր գումարները, որոնք գանձվել են»,- ասաց նա։
Առաջիկա ուրբաթ օրը՝ 18։30-ին Երեւան քաղաքում կանցկացվի բողոքի ակցիա, մանրամասները չեն ասվելու՝ «թող իշխանությունների նյարդերը մի քիչ խաղան, դա նաեւ կլինի մեծ անակնկալ օրինապահների համար»
«Քանի դեռ չի փոխվել ՊԵԿ ներկայացվող ամսական հաշվետվությունների ձեւը, կոչ ենք անում չվճարել կոմունալ վարձերը»,- ասաց նա։
Նաեւ նամակներ են ուղարկելու ՀՀ նախագահին՝պահանջելով կատարել սահմանադրությամբ իր պարտականությունները. պաշտպանել ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները
«Եւ գլխավոր կետը. չենք հանձնվում մինչեւ որ հասնենք մեր ուզած արդյունքին»,- նշեց նա։
Հանրահավաքն ավարտվեց.երթ չի լինելու։
