Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի սամբոյի հավաքականը մեկնեց Իսպանիա

Սպորտ
sport-sambo1

Հայաստանի սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների հավաքականը մեկնել է Իսպանիա, որտեղ ապրիլի 11-14-ը տեղի կունենա սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 1994-1995 եւ 1996-1997 թթ տարիքային խմբերի ուժեղագույն մարզիկ-մարզուհիները: ՀՍՖ-ի նախագահ Լեւոն Հայրապետյանը մեդալների ակնկալիքներ ունի աշխարհի եւ Եվրոպայի նախկին առաջնության մեր մրցանակակիր սամբիստներից, մասնավորապես Գրիգոր Մխիթարյանից, Գոռ Մայիլյանից, Ռոզա Խաչատրյանից, Հովհաննես Ալեքսանյանից, Սեյրան Սահակյանից, Ալբերտ Սարգսյանից: