A
A
Հանք՝ նախկին Երիտասարդական պալատի փոխարե՞ն (տեսանյութ)
Նախկին երիտասարդական պալատի փոխարեն դեռ նախորդ տարի պետք է կառուցված լիներ բիզնես կենտրոն: Սակայն հայտնի «Կուկուրուզի» քանդումից 10 տարի անց տարածքից միայն ավազ են արտահանում, քարը քարին դեռ չի դրվել: Ճարտարապետների միությունը դեռ 2010 թվականին մրցույթ անցկացրեց 274 հայտերից հաղթող ճանաչված նախագծով` 2013 թվականին, այսինքն` մեկ տարի առաջ պալատի շենքի փոխարեն պետք է կանգնած լիներ նոր հյուրանոցային համալիրով միջազգային բիզնես կենտրոն: Մրցույթից 4 տարի անց դեռ քարը քարի վրա չի դրվել: Ճարտարապետների Միության նախագահի խոսքով` տարածքի սեփականատիրոջ նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն: Մանրամասները` տեսանյութում: